Վահան Քերոբյանն Իտալիայում հանդիպել է Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Բավենո քաղաքում «Forum Internazionale Del Turismo 2023»՝ Զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից:
«Այցի շրջանակում նոյեմբերի 24-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան