Հայաստանի ինքնիշխանության մակարդակը պետք է ավելանա.Փաշինյանը՝ Զվարթնոցում ՌԴ սահմանապահների մասին հարցին պատասխանելիս
«Մենք հրապարակել ենք նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործունեության սկզբունքները, որոնցից մեկը հետևյալ կերպ է հնչում, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով, իր տարածքում իրականացնում է սահմանային, մաքսային հսկողություն և ապահովում է անվտանգությունը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիք կա, որ «խաղաղության խաչմերուկ» նածագծի իրագործման դեպքում ՀՀ տարածքում մաքսային և սահմանային վերահսկողությունը հայ սահմանապահները և մաքսավորները կիրականացնեն՝ նկատի ունենալով, որ մինչ օրս «Զվարթնոցում» ռուս սահմանապահներն են տեղակայված:
Փաշինյանը հայտնեց, որ այդ առաջարկն է Հայաստանն արել տարածաշրջանի երկրներին:
«Ադրբեջանի առաջին արձագանքը հետևյալն է, որ իրենք կարծես այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև իրենք կոմունիկացիաներն իրականացնում են ԻԻՀ-ի հետ: Մենք բացարձակապես դեմ չենք, բայց մեր առաջարկը դա է»,-ասաց Փաշինյանը:
Հայտնելով, որ առաջարկում մի կետ էլ կա, որ փոխադարձության հիման վրա ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ պարզեցումները պետք է լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար և տարածքում»:
Ըստ փաշինյանի՝ «Զվարթնոց»-ի դեպքն այլ է և այն ունի նախապատմություն:
«Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը ինստիտուցիոնալ առումով գնալով պետք է ավելանա»,- հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է.Փաշինյան
- Երբ հանրայնորեն ակնհայտ մեղավորներին պատժեցինք, պրծանք՝ այդ գործողությունը շարունակվելու խասյաթ է ձեռք բերում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը