ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու հնարավորությունը չի սպառվել. Աբրահամյան
«ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրատռուղար Տիգրան Աբրահամյանը։
«Գլխավոր խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունի. բնական է, որ տարբեր թեմաների վերաբերյալ կարող է դիրքորոշումների տարբերություն լինել։ Իրավիճակային բարդությունն այն է, որ հայաստանյան իշխանությունը այս ամենն անընդհատ սրում է, տանում բախումների և փորձում այնպիսի կետի հասցնել, որից այն կողմ` նախկին հարաբերություններին վերադառնալն այլևս անհնար կլինի:
Ինքս մեծ թվով չստացված հարցեր ունեմ` այս կամ այն իրավիճակում ՌԴ-ի գործելու/չգործելու վերաբերյալ, սակայն ցանկացած հայտարարություն անելիս կամ որոշում կայացնելիս պետք է հիշել, որ ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:
Մի կարևոր հանգամանք էլ. շատ ժամանակ վերլուծություններն ու քաղաքական գնահատականները հենվում են իրավիճակային գործոնների վրա, սակայն հիմքը 2018 թվականի փաշինյանական արտաքին քաղաքական կուրսն է, որի կենտրոնում ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակի կտրուկ իջեցումն էր, որն էլ իր հետ բազմաթիվ ծանր հետևանքներ բերեց:
ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել, բայց դա չի կարող տեղի ունենալ այս իշխանության պայմաններում, որովհետև ո´չ ցանկություն ունեն, ո´չ կամք, առավել ևս, որ գաղափարական առումով լրիվ այլ տրամաբանության մեջ են»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:
- ՀՀ ԱԺ պատգամավորները տեսակապով մասնացել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին
- Մոսկվայում ակնկալում են՝ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից վերցնելու էստաֆետը»
- Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկից կժամանի Երևան
- ՀԱՊԿ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են ընդունել անվտանգության վերաբերյալ
- Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳՆ, ՊՆ և Անվտանգության խորհրդի քարտուղարների ղեկավարների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան