Արհեստական ինտելեկտի զարգացումը թույլ կտա աշխատանքային շաբաթվա տևողությունը կրճատել․ Բիլ Գեյթս
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կարծիք է հայտնել, որ ապագայում արհեստական ինտելեկտի զարգացումը մարդկությանը թույլ կտա աշխատանքային շաբաթվա տևողությունը կրճատել մինչև երեք օր: Այս մասին գրում է «publico.ru»-ն։
Նա նշել է, որ տեխնոլոգիաները չեն կարողանա ամբողջությամբ փոխարինել մարդկանց աշխատատեղերում, սակայն կարող է գալ մի պահ, երբ մարդիկ «ստիպված չեն լինի այդքան շատ աշխատել»: «Եթե դուք ի վերջո ստանաք հասարակություն, որտեղ պետք է աշխատեք շաբաթական ընդամենը երեք օր, դա, հավանաբար, լավ է»,- նշել է գործարարը:
Օգոստոսին Գեյթսը հայտարարել էր, որ իրեն տպավորել է արհեստական ինտելեկտի մոդելի ՝ ուսանողների համար կենսաբանության քննությունը գերազանց հանձնելու ունակությունը ։ Միլիարդատիրոջ խոսքով ՝ ինքը չէր սպասում տեխնոլոգիայի նման արագ զարգացում։
Գինեգործը՝ ռուսական շուկա արտահանվող հայկական գինիների, գինեգործության ոլորտում առկա խնդիրների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան