Կապան–Տաթև ավտոճանապարհի բեռնատարը խափանվել է՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ
Նոյեմբերի 24-ին, ժամը 04։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան խափանվել է՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան–Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VOLVO» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա.) ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ։
Փրկարարները մկրատաձև դիրքից ուղղել են բեռնատարը և մոտ 500 մետր քարշակել․ վերջինս շարունակել է ընթացքը։
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։