ՊՆ խոսնակ. ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել։ Այս մասին հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,-նշել է նա։
Նշենք, որ Գ. Շամշյանի տեղեկություններով` КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան