Նարեկ Մալյան. Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ
«Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ։ Ես ավելի շատ այս իիրականությունից փախչելու միտք ունեմ»,-դատարանում հայտարարեց Նարեկ Մալյանը։
Նա հայտարարեց, դատվում է նույն հոդվածով, որով դատվում էր լուսահոգի արմեն Գրիգորյանը, որը մահացավ դատարանի դահլիճում՝ դատական նիստի ժամանակ։
«Նախաքննությունը վարել է նույն նախաքննական մարմինը, որը վարել է Արմեն Գրիգորյանի գործով նախաքննությունը։ Փորձագետն էլ նույն փորձագետն է։ Նույնիսկ նույն է պաշտպանս, որը պաշտպանում էր Արմեն Գրիգորյանին։ Ես պատահական չեմ համարում, որ էդ հոդվածը ներմուծվել է քրեական օրենսգիրք մեր հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց անմիջապես առաջ։ Պարզ ասում եմ՝ այս հոդվածի միակ նպատակը այն գաղթին, այն ցեղասպանությանը, որին դուք ականատես եղաք դրսում, իսկ ես բախտի բերմամբ կցկտուր բանտից տեղեկացա, բախտի բերմամվ, քանի որ չգիտեմ՝ կդիմայի՞ այդ տեսարանին, թե՞ ոչ, այդ իրականության դեմ խոսացողներին, ինչպես երեկ մեր՝ երկու անգամ դատված, միջնակարգ կրթությամբ, սլայուտից ու լույսի անջատումից վախեցող վարչապետն էր հրահանգում, արագ տեղավորելն է։ Էս ա էդ հոդվածի նպատակը, հստակ իմացել են, թե ինչից առաջ են էդ հոդվածը ներմուծում։ Էդ հոդվածից ստացվում է, որ մենք չենք կարող քննադատել ադրբեջանական «Յաշմայի» գործողությունները, որովհետև դա ևս խումբ է, մենք չենք կարող ատելություն քարոզել «Յաշմայի» նկատմամբ»,-ասաց Մալյանը։
-Մեկնաբանո՞ւմ եք նորմը,-նրա խոսքն ընդհատեղ դատավորը։
-Մեկնաբանում եմ նորմը, բոլոր իրավունքներից զրկել եք, գոնե խնդրում եմ, խոսքի իրավունքից մի զրկեք,-ասաց Մալյանը։
Տեսանյութը՝ հղումով։
Դատարանի որոշմամբ, Նարեկ Մալյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին ժամը 16։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Ես հասկանում եմ դատավորի շտապողականությունը, մեղադրողի հպարտ հայացքը
- Նարեկ Մալյանի՝ ձերբակալման արձանագրության ներքո թողած գրառումը դատավորը որակել է նոր հանցավոր արարքի մտադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան