Արծվաշենն ինքնիշխան Հայաստանի տարածք է.Փաշինյան
«Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա: Արծվաշենը ինքնիշխան Հայաստանի տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունենք»,-պատասխանելով ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների հարցերին՝ ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ երբ Հայաստանը Արծվաշենի հարցը բարձրացնում է, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով դե յուրե գոյություն են ունեցել:
«Եթե ասենք անկլավի հարց չկա, ուրեմն պետք է ասենք, որ էքսկլավի հարց էլ չկա, Արծվաշենի հարց էլ չկա, բայց երկու հարցն էլ կա: Խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,-նշեց Փաշինյանը:
Մենք պատրաստ ենք փոխանակվել գերիներով՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերի խնդիրը իր քաղաքական թիմի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ճկունություն ցուցաբերել այս հարցում և գերիներին վերադարձնելու համար սկսել աշխատել Ադրբեջանի հետ։
«Միաժամանակ մենք պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին տեղափոխել Ադրբեջան՝ փոխանակելով մեր գերիներով՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ հարցին տալով բացառապես մարդասիրական բնույթ»,-հայտնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ գերիներին վերադարձնելու նպատակով Հայաստանը դիմել է նաև ՄՔԴ-ին և այլ միջազգային կառույցներին, սակայն կատարված աշխատանքը բավարար չեն, քանի դեռ գերիներ կան։
«Ես դժգոհ եմ, որ մինչ օրս այս հարցում առաջընթաց չի գրանցվել, և ներողություն եմ խնդրում և՛ գերեվարված մեր եղբայրներից, և՛ նրանց ընտանիքներից»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ինքնիշխանության մակարդակը պետք է ավելանա.Փաշինյանը՝ Զվարթնոցում ՌԴ սահմանապահների մասին հարցին պատասխանելիս
- Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է.Փաշինյան
- Երբ հանրայնորեն ակնհայտ մեղավորներին պատժեցինք, պրծանք՝ այդ գործողությունը շարունակվելու խասյաթ է ձեռք բերում. Փաշինյան
- Փաշինյանը դեմքից ճանճերին քշելով պատասխանում է քաղաքացիների հարցերին
- Փաշինյանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկել է ԵՄ դեսպանների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան