15 զինծառայողների տեղափոխող «Կամազ»-ը Սյունիքում կողաշրջվել է
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով` КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքով զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական բաժինը, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, այս պահին որևէ տեղեկատվություն չունեն, ճշտումների փուլում են։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հեռախոսազանգերն անպատասխան է թողնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին