Անդրանիկ Քոչարյան. Այ հիմա հասկացա, թե ինչու Արծվիկ Մինասյանը չէր ցանկանում, սա իրողություն դառնա
«Այ հիմա շատ լավ հասկացա, թե ինչու պարոն Արծվիկ Մինասյանը չէր ցանկանում, որ այս իրողությունը դառնա իրողություն, որ Շահրամանյանը չգա հանձնաժողով»,-հայտարարեց ԱԺ
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովում Արցախի նախագահ Ս. Շահրամանյանին լսելուց հետո։
Նրա խոսքով, բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն որևէ մեկն իրավասու չէր ստանալ։
ՔՊ-ական պատգամավորն ասաց, շատ հարցեր են տվել Շահրամանյանին, այդ թվում հետպատերազմյան ժամանակաշրջանի վերաբերյալ։
«Պատերազմից հետո կան իրողություններ, որոնք առնչվում են 44-օրյա պատերազմին, նաև այն իրողություններին, որոնց ականատես եղանք նաև Արցախի հայաթափման ժամանակ»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։
ՔՊ-ական գործիչն ասաց՝ երեք ժամում սպառել են հարցաշարը, որի վրա աշխատել էին։
Քոչարյանը հիշեցեց՝ դեկտեմբերի 3-ին կավարտվի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, ինչից հետո իրավունք չեն ունենա որևէ մեկին կանչելու, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ պահանջելու։
«Հսկայածավալ նյութեր են՝ ձայնագրություններ, փաստաթղթեր, տեսագրություններ, դրանք վերլուծելու համար աննկարագրելի մեծ ծավալի աշխատանք է մեզ սպասվում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու
- Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցություն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
- Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում. Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան