Գնացքով Վրաստան մեկնածների մոտ 78 տոկոսը գնացել են Հայաստանից
Մարդատար գնացքով Վրաստան մեկնած ուղևորների թիվն այս տարվա երրորդ եռամսյակում ավելացել է 33 տոկոսով ու կազմել 736.9 հազար մարդ։
«Սպուտնիկ Գրուզիա»-ն, վկայակոչելով հարևան երկրի Վիճակագրական ծառայության հրապաարակած տվյալները, գրում է՝ համաձայն նույն ժամանակահատվածում տեղական տրանսպորտով փոխադրվել է 717,4 հազար ուղևոր, ինչը երկաթուղով փոխադրված ուղևորների ընդհանուր թվի 97,4 տոկոսն է։ Ինչը նախորդ տարվա հուլիս-սեպտեմբերին գրանցված ցուցանիշը գերազանցում է 35.7 տոկոսով։
Միջազգային փոխադրումների ռեժիմով գնացքով տեղաշարժվել է 19.5 հազար ուղևոր, ինչը 22.9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։
Ուղևորների 77.5 տոկոսը եկել է Հայաստանից, Հայաստան մեկնել է ուղևորների 22.5 տոկոսը։ Այս ընթացքում դեպի Ադրբերջան գնացքով ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան