Գործ ունենք բռնապետության հետ․ Վրթանեսյան
Այսօր Հայաստանում կառուցվել է բռնապետություն։ Այս մասին Նարեկ Մալյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Դատարանի դահլիճում հերթական անգամ համոզվեցինք, որ գործ ունենք բռնապետության հետ։ Ավելին, իշխանազավթումից հետո տարիներն օգտագործվել են լղոզված սահմաններով, անորոշ չափանիշներով օրենքներ «կարելու» համար։ Օրինակ՝ հենց այս օրենքը, որով դատում են Նարեկ Մալյանին, այնքան լայն կարելի է մեկնաբանել, որ Հայաստանում երևի թե չկա չափահաս մարդ, որին հնարավոր չէ այդ օրենքով դատել»,- ասաց փորձագետը։
Վրթանեսյանը զավեշտ է համարում այն, որ այդ օրենքը բերվել է քրեական օրենսգիրք նախկինում քաղաքացիական հասարակություն ներկայացող խմբերի կողմից։
«Արդեն 2018թ․-ից հասկացանք, որ դրանք քաղաքացիական հասարակություն չէին իրականում։ Դրանք տարբեր դեսպանությունների , միջազգային կազմակերպություններից «ճտիկով միացվող-անջատվող» գործակալական ցանց էր, որոնք ներկայանում էին որպես իրավապաշտպաններ, խոսքի ազատության համար պայքարողներ։ Ստացվում է՝ խոսքի ազատություն ոտնահարող ամենախայտառակ օրենքներից մեկը հենց իրենք են բերել դաշտ»,- ասաց Վրթանեսյանը։
Նա նշեց, որ իրականում շատ մեծ խնդրի են բախվել։
«Նիկոլ Փաշինյանը չէր կարող այսպես անարգել զավթել պետությունը, խոսքը՝ պետական ինստիտուտները քայքայելու և դրա հաշվին անձնատիրական համակարգ ստեղծելու մասին է, եթե Հայաստանում այն մարդիկ, որոնք տասնամյակներով ներկայանում էին որպես քաղաքացիական հասարակություն, իսկապես լինեին քաղհասարակություն, այլ ոչ թե ըստ հարմարության՝ դրսից «կնոպկով միացվող-անջատվող» խամաճիկներ»,- ավելացրեց նա։
Նրա համոզմամբ՝ այսօր Հայաստանում ճնշված են այն հայերը, որոնք ուզում են ազատ ապրել իրենց հայրենիքում։
Հարակից հրապարակումներ`
- Մի մոռացեք՝ Նարեկ Մալյանը քողազերծել է օտարերկյա գործակալական ցանց․ Լիլիթ Թումանյան
- Սա մահակ է, որով գործող իշխանությունը բոլոր ընդդիմախոսների գլխին խփում է․ Աթանեսյան
- Նարեկ Մալյան. Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ
- Մալյանի գործ. Նորմը հակասահմանադրական է
- Նարեկ Մալյան. Ես հասկանում եմ դատավորի շտապողականությունը, մեղադրողի հպարտ հայացքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան