Մալյանի գործ. Նորմը հակասահմանադրական է
Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պահանջեց դատալսումները հետաձգել՝ ՍԴ դիմելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
«Անհրաժեշտ է դիմել Սահմանադրական դատարան ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի, այսինքն սույն գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը ստուգելու համար»,-դատական նիստի ժամանակ ասաց Տ.Աթանեսյանը։
Նա մեջբերեց ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածը սահմանում է. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը։
«Ես գտնում եմ, որ այս իրավական նորմը հակասում է ՀՀ սահմանադրության մի քանի հոդվածների։ Նորմը զուրկ է իրավական որոշակիությունից։ Իբր նպատակ ունենալով վերացնելու խտրականությունը, ինքն է սերմանում խտրականություն, ինքն է սահմանափակում ազատ գործելու իրավունքը, մտքի, խղճի ազատւթյունը, կարծիքի ազատ արտահայտումը»,-հայտարարեց Աթանեսյանը։
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության, Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Ես հասկանում եմ դատավորի շտապողականությունը, մեղադրողի հպարտ հայացքը
- Նարեկ Մալյանի՝ ձերբակալման արձանագրության ներքո թողած գրառումը դատավորը որակել է նոր հանցավոր արարքի մտադրություն
- Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա վաղը․ Մելիքյան
- Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց
- Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ
- Մալյանի դեմ քրեական վարույթը խայտառակություն է, պարզապես հաշվեհարդար է. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան