Նարեկ Մալյանի՝ ձերբակալման արձանագրության ներքո թողած գրառումը դատավորը որակել է նոր հանցավոր արարքի մտադրություն
Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ է ստացել իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի գրավոր որոշումը։
Ընթացող դատական նիստում Մելիքյանն ընթերցեց որոշումից մի հատված, ըստ որի, ներկա փուլում շարունակում է առկա լինել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերից մեկը՝ այն է մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է կատարել նոր հանցանք։
«Դատարանի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ դատարանը ձերբակալման արձանագրության մեջ կատարել է գրառում ենթադրյալ նոր հանցավոր արարք կատարելու մասին»,-կարդաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանն արձանագրության ներք գրել էր. «Ինչ արել եմ, լավ եմ արել»։
«Հարգելի դատարան, Դուք գնահատական եք տալիս նրա գրառմանը, որի մասին մենք երկար քննարկում ունեցանք։ Ես բացարձակ ոչինչ չտեսա, մեր բերած փաստարկներն ու հակափաստարկները չտեսա այն մասին, որ Նարեկ Մալյանի այդ գրառումը չի կարող որևէ կերպ դիտվել որպես հանցանք կատարելու մտադրություն։ Մարդը երբ ասում է. «Ինչ արել եմ, լավ եմ արել», դուք գնահատական եք տալիս, որ դա նոր հանցավոր արարք կատարելու մտադրություն է, նշանակում է, որ Դուք արդեն իսկ ընդունում եք, որ այն, ինչ արել է Նարեկ Մալյանը, արդեն իսկ հանցագործություն է։ Հետևաբար Դուք չեք կարող ընկալվել հանրության կողմից որպես անկախ։ Ես երկար ժամանակ նման բան չէի տեսել, որ դատարանն ակնհայտ ձևով ընդունի, որ իր կողմից քննարկվող արարքը ճանաչվում է որպես հանցագործություն։ Նոր հանցանք արտահայտությունը Քրեական դատավարության օրենսգրքում վաղուց չկա»,-ասաց Մելիքյանը։
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության, Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա վաղը․ Մելիքյան
- Փաստաբանը Նարեկ Մալյանի անունից գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
- Դատարանն արգելափակել է Նարեկ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ. Մելիքյան
- Ձերբակալել են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան