Երբ հանրայնորեն ակնհայտ մեղավորներին պատժեցինք, պրծանք՝ այդ գործողությունը շարունակվելու խասյաթ է ձեռք բերում. Փաշինյան
«Մեր հետևությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների ամենակարևոր պահանջն արդարադատությունն է, որպեսզի երկրում լինի արդարություն: Պետք է նաև խոստովանեմ, որ կա այդպիսի ըմբռնում, որ արդարություն ասելով մի շարք քրեական կամ ոչ քրեական գործեր մարդիկ ընկալում են որպես ցուցիչ»,-պատասխանելով ՀՀ քաղաքացիների և սփյուռքի ներկայացուցիչների հարցերին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ իր խոստումները չի մոռացել, նաև՝ թալանը վերադարձնելու հարցում:
«Քաղաքացիների համար եթե այս խումբ մարդիկ ազատության մեջ են, ուրեմն Հայաստանում արդարություն չկա, այ, երբ որ նրանք ազատության մեջ չլինեն՝ Հայաստանում կլինի արդարություն»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Հեղափոխությունից հետո էդ մթնոլորտն էլ կար, էդ հնարավորությունն էլ, որ մենք հրապարակում հավաքված ժողովրդով իրար հետ գնայինք և տեղում իրագործեինք մեր պատկերացրած, կամ ժողովրդի պատկերացրած արդարությունն ու արդարադատությունը:
Այն գուցե կլիներ սրտի հովանք, բայց կարծում եմ, որ մենք այսօր այդ պարագայում, շատ ավելի մեծ պրոբլեմներ կունենայինք և երկրում պետական ինստիտուտների ջախջախված լինելու փաստի առաջ կկանգնեինք»:
Նա հայտնեց, որ միշտ էլ այդ օրակարգն ընդունել է իր անձնական պարտավորություն, որ երկրում պետք է լինի արդարություն, բայց միևնույն ժամանակ հասկացել է, որ արդարադատությունը պետք է լինի ինստիտուցիոնալ:
«Ոչ թե մենք կառավարությունուվ ժողովրդով գնանք և իրականացնենք մեր պատկերացրած արդարադատությունն, այլ երկրում արդարադատությունը պետք է լինի ինստիտուտ»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Ոչ ինստիտուտն այն է, որ պատժում ենք էս մարդուն, էս մարդուն, էս մարդուն, եթե դրա համար հանրային մեծ պահանջարկ կա, բոլորն ուրախանում են, գոհանում են, բայց այդ գործողությունն շատ վտանգավոր է, քանի որ երբ հանրայնորեն ակնհայտ մեղավորներին պատժեցինք, պրծանք՝ այդ գործողությունը շարունակվելու խասյաթ է ձեռք բերում: Մեկ էլ ասում էս՝ ավարտվեց այդ ցուցակը, հլը բերեք նոր ցուցակ կազմենք»:
Փաշինյանը հայտարարեց, որ ինստիտուտի կայացման գործում վերջին տարիներին «ահռելի մեծ» գործ են իրականացրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը