Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է.Փաշինյան
«Պարզ չէ, թե, ի վերջո, Ադրբեջանը վերահաստատում է պատրաստակամությունը երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ»,-քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ դրանց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպայում կայացած բանակցությունների ժամանակ:
Նկարագրելով հիմնական սկզբունքները՝ Փաշինյանն ասաց, որ միաժամանակ չի կարող պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել:
Նա սաց, որ անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այդ հարցերը պարզաբանել։
Փաշինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 30-ին քարտեզների ու սահմանների մասով նախատեսված է հանդիպում սահմանագծման հանձնաժողովների մակարդակով:
«Այդ քննարկումներց մենք հետևություններ կանենք, եթե այլ բանակցություններ լինեն, այդ բանակցություններից էլ հետևություն կանենք, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է սկզբունքներից»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց այնտեղ կոնկրետություններ են պետք։
«Այս հարցերի պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը պետք է փորձենք լուծել»,-ասաց Փաշինյանը:
Նպատակներից մեկը շվեցարական մոդելի ուղղությամբ գնալն է
«Մենք վերջերս ներդրել ենք նաև 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմը, որի նպատակներից մեկը, եթե այդպես արտահայտվենք, ինչ-որ առումով շվեցարական մոդելի ուղղությամբ գնալն է»,-ուղիղ եթերում պատասխանելով զինված ուժերի բարեփոխումներին վերաբերող հարցերին՝ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի ԶՈւ-ում «հսկայածավալ բարեփոխումներ» են տեղի ունենում:
Փաշինյանը հայտնեց, որ ատեստավորման գործընթացով էականորեն բարձրացնում են զինվորականների աշխատավարձը:
«Այստեղ էլ խնդիր կա, ասում են՝ ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չեք բարձրացնում, որովհետև ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, իրենց ուսերին կարող են կրել այդ բեռը։ Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Մեր դառը փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ զինվորականի գործը չգիտեն։ Սրանով մենք ընդգծում ենք այն զինվորականների արժեքը, և առանձնահատուկը գնահատանք ենք տալիս նրանց, որոնք և՛ բարոյական, և՛ ֆիզիկական, և՛ ինտելեկտուալ կարողություններ ունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ հանրայնորեն ակնհայտ մեղավորներին պատժեցինք, պրծանք՝ այդ գործողությունը շարունակվելու խասյաթ է ձեռք բերում. Փաշինյան
- Փաշինյանը դեմքից ճանճերին քշելով պատասխանում է քաղաքացիների հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան