Այսպիսի բան ես վաղուց չէի տեսել․ փաստաբանը՝ Նարեկ Մալյանի դատական նիստի մասին
Հատկապես իրավաբաններն այս նիստին առնվազն ժպիտով պետք է հետևեին։ Նարեկ Մալյանի դատական նիստից հետո ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այսպիսի բան ես վաղուց չէի տեսել։ Չորս միջնորդություն արեցինք։ Առաջինն ասում ենք՝ գրել եք նոր հանցանք կկատարի, բա հին հանցանքն ուր է,եթե մարդը դատված չի։ Այսինքն, պատվարժան դատարան, դուք արդեն որոշել եք, որ սա հանցանք է։ Ասում է՝ «դե լավ, եկեք շատ ուշադրություն չդարձնենք այդ «նոր»-ին, եկեք անցնենք»։ Բա մի հատ հարցրեք՝ Մալյանն ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ «լավ եմ արել, էլի եմ անելու» , կարող է նա էլ նկատի չուներ հանցանք գործելու։ Ստացվում է՝ դատավորը, որ մի բան անում է՝ նորմալ է, բայց ուրիշը երեք ամիս շարունակում է մնալ անազատության մեջ»,- ասաց Մելիքյանը։
Նա ուշադրություն հրավիրեց հոդվածին, որում, ըստ փաստաբանի, անորոշ բաներ են գրված։
«Ոչ միայն անորոշ բաներ են գրված, այլև պատժաչափը, որ նայում ենք քաղաքական միտում ենք տեսնում։ Բոլոր նման կարգի հանցագործությունների դեպքում առկա է մինչև չորս տարի ժամկետով ազատազրկում։ Մշտապես լինում են այլընտրանքային պատիժներ, ինչը շատ կարևոր է։ Այսինքն՝ օրենսդիրն այս հոդվածը սահմանել է հակասահմանադրական ձևով, համաչափություն չկա։ Ցեղասպանության աջակցության դեպքում նույնիսկ կա տուգանք, իսկ այս դեպքում ՝ չկա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հոդվածում անորոշ բաներ են գրված։
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք բռնապետության հետ․ Վրթանեսյան
- Մի մոռացեք՝ Նարեկ Մալյանը քողազերծել է օտարերկյա գործակալական ցանց․ Լիլիթ Թումանյան
- Սա մահակ է, որով գործող իշխանությունը բոլոր ընդդիմախոսների գլխին խփում է․ Աթանեսյան
- Նարեկ Մալյան. Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան