Չի՛ կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը․ Սերժ Սարգսյան
«Դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով այն հարցին, արդյո՞ք տեսնում է վտանգներ այն հարցում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը՝ երկկողմ բանակցություններ սահմանին, ասաց․
«Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է։ Համենայն դեպս Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մի քիչ խուճուճ է՝ ո՛չ ասացին ընդունում ենք, ո՛չ ասացին՝ չենք ընդունում, որովհետև իրենք մտածելու կարիք ունեն։ Իհարկե, չի՛ կարելի ընդունել երկկող բանակցությունների առաջարկությունը։ ՀՀ այսօրվա կառավարիչն իր կարծիքով ուզում է խայթել ինձ՝ ասելով «տեսեք Ալիևի հետ ես չեմ բանակցել, իսկ ես բանակցում եմ»։ Մենք տեսանք ,թե ինչի բերեցին այդ բանակցությունները։ Խնդիրը նրանում չէ, որ դիմացինդ որպես բանակցող հաճելի, թե տհաճ անձնավորություն է, այլ այդ բանակցությունների արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի՝ ավելի հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի, եթե դա չի երաշխավորվելու, ապա այդ թուղթն ու՞մ է պետք։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է շատ հանգիստ խախտել պայմանավորվածությունները»։
ՀՀ երրորդ նախագահը խորապես համոզված է, որ երկկող բանակցությունները տանելու են դեպի փակուղի։
«Եթե ստացվի, ապա շատ մեծ զիջումներով, որոնք ուղղակի մեզ որևէ ապագա չեն խոստանում»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
- Թիրախավորվել է Հայաստանը, մեր պետությունն ու պետականությունը. Սերժ Սարգսյան
- Ոնց որ քիչ է մնացել դատական նիստին. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան