Դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե՝ լեզվով․ Սերժ Սարգսյան
«ՀԱՊԿ-ն մեր գործընկերը չէ, դաշնակիցն է, իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել և աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով։ Եթե ուղեղ չունես, ապա չես կարող ունենալ այն արդյունքն ինչ-որ ակնկալում ես։ Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի։ Դաշնակիցը նրա համար է, որ հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի։Դա միակողմանի չի կարող լինի, դու էլ պետք է անհրաժեշտության դեպքում՝ օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով» ,- «դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ նիստին Հայաստանի ներկայացուցչի չմասնակցելուն վերաբերող հարցին։
Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցած դեպքերին ՀԱՊԿ-ն համարժեք գնահատական տվել է, Սարգսյանն արձագանքեց․ «Երբ դաշնակիցն առաջարկում է ու դու ասում ես՝ ոչ, ի՞նչ անի դաշնակիցը, գա՞ խնդրի։ Երբեք մեր դաշնակիցներին արդարացնելու ցանկություն չունեմ,եթե կուզեք՝ ավելի մեծ խնդիրների մասին կարող եմ խոսել, բայց դրա սկզբնապատճառն է պետք պարզել։ Բա ինչո՞ւ էր 30 տարի այդ դաշնակիցն իր պարտականությունները կատարում , որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք, մենք համարում էինք իրական դաշնակից»։
Հարակից հրապարակումներ`
- Չի՛ կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը․ Սերժ Սարգսյան
- Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան