Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է։ Ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել»,-«դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ սկսած 1990-ականների կեսերից խոսել է փոխզիջումների, խնդիրը բանակցություններով կարգավորելու մասին։
«Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Իսկ որոշ ժամանակ առաջ, մարդիկ, ովքեր իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին ու ասում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Իրենց կարծիքով, խայթում էին ինձ՝ չհասկանալով, որ հիմարություն են խոսում։ Վերջն այսպես է լինում»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա նշեց, որ չգիտի, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը:
«Մենք միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ:
Եվ դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղության պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդպիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:
Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ եթե այսպիսի խաղաղության պայմանագրի պետք է ստորագրվի, ապա նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»։ Սա այլ ելք չի կարող բերել։ Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թիրախավորվել է Հայաստանը, մեր պետությունն ու պետականությունը. Սերժ Սարգսյան
- Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է.Փաշինյան
- Ալիև. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չկան
- Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել Խաղաղության համաձայնագրի 6-րդ տարբերակը. ԱԳՆ
- Փաշինյան. Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան