Սա մահակ է, որով գործող իշխանությունը բոլոր ընդդիմախոսների գլխին խփում է․ Աթանեսյան
«Պայքարը պատկերացնel որպես արդար դատարանում պայքար կամ մրցակցային դատավարություն, նման բան չկա։ Սա մահակ է, որով գործող իշխանությունը բոլոր ընդդիմախոսների գլխին խփում է։ Ինչպե՞ս են պայքարում մահակի դեմ, իհարկե՝ մահակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նրա պնդմամբ՝ այսօր դատավարություն չկա։
«Սա խայտառակություն է, մեկնաբանելու բան չկա, գործով չկա տուժող, նորմը՝ հիմարություն է, նորմով կարելի է պեդոֆիլներին պաշտպանել, այսինքն՝ ինչ ստորություն ասես, կարելի է անել։ Այդ նորմը չի կարող աշխատել»,- հավելեց փաստաբանը։
Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ, Նարեկ Մալյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 16։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին