Քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրինագիծը
Այսօր տեղի կունենան «Հայաքվեի» օրինագծի հարցով Ազգային ժողովի լսումները։ Օրինագծի նպատակն է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելը։
Քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրինագիծը։
«Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով պահանջում է քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով, որի արդյունքում Արցախն ամբողջովին հայաթափվել է, ենթարկվել ցեղասպանության և վտանգի տակ է Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, Հայաքվե օրինագծի ընդունումը դարձել է էլ ավելի արդիական ու էական։
Թեև Արցախի և ժողովրդավարության թշնամիները փորձում են մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ Արցախի հարցն այլևս գոյություն չունի, սակայն դա հնարավոր չէ, քանի որ Արցախը ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով և ժողովրդի ստեղծած պետությունը ոչ ոք իրավասու չէ լուծարելու։
Այս օրինագծի ընդունումը Հայաստանի անվտանգությունը և ժողովրդավարությունը ամրապնդում է քառակի։
Նախ՝ օրենքի նախաձեռնությունն ու իրականացումն է բխել ուղիղ ժողովրդավարությունից, երկրորդ՝ այն պաշտպանում է ժողովրդի ստեղծած պետությունը ադրբեջանական բռնապետությունից, երրորդ պաշտպանում է ժողովրդավար Արցախը ու փորձում է փրկել ժողովրդավար երկրի պետական ժողովրդավար ինստիտուտները, չորրորդ՝ պաշտոնյային օրենքով զրկում է միաձնյա, այսինքն, հակաժողովրդավար գործողություն կատարելուց՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելուց։
2020 թվի նոյեմբերի 9-ից հետո և 2023 թվի սեպտեմբերից հետո ստեղծված իրավիճակը ի ցույց դրեց, որ Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանության ճանաչումը փոխկապացված են և անհրաժեշտ են Հայաստանի, հայերի անվտանգության, իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության համար, և Արցախից ու ցեղասպանության ճանաչումից հրաժարումը աղետարար է ու հղի է պետականության, ընտանիքների և անձանց կործանմամբ։ Հետևաբար, Հայաքվեի ընդունումը բխում է մեր կյանքը պաշտպանելու անհրաժեշտությունից։
Հասկանալով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ապօրինությունը կատարվել է այն թիմի կողմից, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում, այդուհանդերձ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրենքի նախագիծը։ Մյուս ուժերի պատգամավորներից ակնկալում ենք կողմ քվեարկել նախագծին և օժանդակել հանրության շրջանում այս օրենքներն ընդունելու կարևորության ընկալումները բարձրացնելուն։
Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ
«Ազգությունս հայ» նախաձեռնություն
«Քաղաքական Հայ» ակումբ
Դիվանագիտական նախաձեռնությունների կրթական հիմնադրամ
«Հայքի մշակույթի օբուդսմեն» նախաձեռնություն
«Ճառագայթ» ձախ խումբ
«Որդիների կանչ» ՀԿ
«Բաբոն Տեր ա» նախաձեռնություն
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ
«Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ
«Զինվոր» կրթամարզական ՀԿ
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն
«Հայրենիքի Վահան» ՀԿ
«Ազգային արժեք» ՀԿ
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ»,- նշված է Քաղաքացիական հասարակության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
Հարակից հրապարակումներ`
- Արագացրե՞ց Հայաքվեն Փաշինյանի՝ Ադրբեջան ճանաչելը
- Չալաբյան. Շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը
- ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը
- Հայաքվեի ստորագրությունների վավերականության հարցով ԿԸՀ-ն այսօր նիստ կհրավիրի
- «Հայաքվե»-ն պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- «Հայաքվեն» Արցախի դրոշներով ու ջահերով ոգեկոչման քայլերթ կկազմակերպի
- Պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ «Հայաքվե»
- «Հայաքվե». Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց
- 85 մարդ գրանցված է Ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում․ «Հայաքվե»
- «Հայաքվե». Ընտրատեղամասերում առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն
- «Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան