Քրեական վարույթ է նախաձեռնվել մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հոդվածով․ ՀՀ ՔԿ
«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Լուրջ վնասվածք ստացողներ չկան»,- այս մասին Pnorama.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով այսօր Սյունիքի մարզում զինծառառայողներ տեղեփոխող «Կամազ»-ի կողաշրջման դեպքին։
Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածը վերաբերում է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելուն։
Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ
2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։
Նշենք, որ այսօր 15 զինծառայողների տեղափոխող «Կամազ»-ը Սյունիքում կողաշրջվել է։ Պն-ից տեղեկացրել են, որ Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները