2024 թվականի խորհրդանիշ թռչնատեսակն է սպիտակապոչ արծիվը
«Տարվա թռչուն 2024» մրցույթում հաղթող է ճանաչվել սպիտակապոչ արծիվը։ Քվեարկության արդյունքում ձայներն այսպես են բաշխվել.
սպիտակապոչ արծիվ՝ 33.8%,
կանաչ մեղվակեր՝ 18.4%,
անտառային աղավնի՝ 18.3%,
հայկական որոր՝ 16.9%,
բալոբան՝ 12.6%:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի փոխանցմամբ, քվեարկությունը ընթացել է 2 փուլով։
1-ին փուլի ընթացքում ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը առաջարկել են Հայաստանի 33 թռչնատեսակ, որոնց շուրջ սոցիալական հարթակներում և մի շարք միջոցառումների ընթացքում իրականացվել է քվեարկություն։ 33 թռչնատեսակից ամենաշատ ձայներ հավաքած վերոնշյալ 5-ն անցել են երկրորդ փուլ։
2-րդ փուլի ընթացքում, որն ընթացել է հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ներառյալ, կազմակերպության կամավորները շրջել են մարզերի և Երևանի փողոցներով՝ հարցումներ իրականացնելով անցորդների շրջանում։ Կազմակերպության կողմից իրականացվել է նաև տեղեկատվական հանդիպում 5 թեկնածու թռչնատեսակների վերաբերյալ։
«Տարվա թռչուն» ամենամյա էկոկրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ
տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան