ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը Թուրքիայում կքննարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը
ԱՄՆ ֆինանսների նախարարության հակաահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ գործընկերների հետ քննարկելու ռուսական կառույցների դեմ պատժամիջոցները և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողությունները: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Թուրքիա՝ քննարկելու ռուսական կառույցների դեմ ԱՄՆ պատժամիջոցների և ՀԱՄԱՍ-ի անօրինական գործունեության վերաբերյալ հարցեր»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ: Ըստ Bloomberg-ի՝ այն մեկ տարվա մեջ Նելսոնի երկրորդ այցն է Թուրքիա:
Աղբյուրների համաձայն՝ նա Անկարային կխնդրի կատարել ռուսական իրավաբանական անձանց դեմ և ՀԱՄԱՍ-ի ֆինանսական գործունեությունն ուղղված ամերիկյան պատժամիջոցները։
Նշվում է, որ Թուրքիայում այդ պատժամիջոցները չկատարելու ֆոնին Վաշինգտոնը ավելի վաղ զգուշացրել էր մի շարք թուրքական ընկերությունների հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են ազդել արևմտյան ֆինանսական համակարգի հետ նրանց կապերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից խոսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադրանքի մասին
- Տոկաև.Ղազախստանը հետևելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին
- Փսակի. ՌԴ պատժամիջոցները նախագահի հանգուցյալ հոր նկատմամբ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան