Խորհուրդ չի տրվում Գոդերձի լեռնանցքով Բաթումիից դեպի Ախալցխա և Ախալքալաք երթևեկել
Աջարիայի լեռներում տեղացել են հորդառատ անձրևներ, այնուհետեւ ձնախառն անձրև։ Սողանքների պատճառով տասնյակ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։ Այս մասին հայտնում է MIR 24-ը։
Քոբուլեթիի շրջանում ուժեղ անձրևների պատճառով սողանքներ են եղել։ Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ ժայռի զանգվածն վերջնականապես կվնասի բետոնի պաշտպանիչ շերտը։ Մոտակայքում կան բնակելի շենքեր և այգիներ։
Առաջիկա օրերի կանխատեսումները շրջանի բնակիչների համար լավատեսական չեն. լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -10 աստիճան, սպասվում են տեղումներ։ Վարորդներին խնդրում են զերծ մնալ Գոդերձի լեռնանցքով Բաթումիից դեպի Ախալցխա և Ախալքալաք երթևեկելուց։