Իսրայելական հետախուզությունը ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին գիտեր էսկալացիայից մեկ տարի առաջ
Իսրայելի ռազմական հետախուզությունը հակամարտության սրումից մեկ տարի առաջ գիտեր ՀԱՄԱՍ-ի՝ ռազմական գործողություններ սկսելու ծրագրերի մասին: Այդ տեղեկությունը փոխանցվել է Ընդհանուր անվտանգության ծառայությանը, սակայն Իսրայելը «պատշաճ կերպով չի նախապատրաստվել» սպառնալիքին: «ՌԻԱ նովոստի»-ն հյտնում է, որ այդ մասին գրում է Haaretz թերթը՝ վկայակոչելով պաշտպանական գերտեսչության անանուն պաշտոնյաներին:
Պաշտպանական գերտեսչության պաշտոնյաները, հայտնել են, որ նախորդ ամիս ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա իրականացված զանգվածային հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ ռազմական հետախուզությունը մանրամասն տեղեկություններ ուներ Գազայի սահմանը խախտելու խմբավորման ծրագրի մասին:
Նշվում է, որ, ըստ պաշտոնյաների, Իսրայելի քաղաքական ղեկավարությունը ծանոթ է եղել առնվազն որոշ հետախուզական տվյալների։
«Իսրայելը պատշաճ կերպով չի նախապատրաստվել սպառնալիքին և կարծես թե չէր հավատում, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը Գազայի հատվածում մտադիր է իրականացնել այս ծրագիրը», -ասվում է Haaretz-ի հոդվածում:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 39 պաղեստինցիների
- Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել
- Իսրայելի բանակը Գազայի հյուսիսում գտնվող դպրոցներում և մանկապարտեզներում զենք և արկեր է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան