
Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ հայտարարել են Պաղեստինից
Իսրայելը բազմիցս խախտել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը: Al Jazeera-ին այդ մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի լրատվամիջոցների հարցերով խորհրդական Թահեր Ալ-Նունուն։
«Իսրայելական կողմը բազմիցս խախտել է պայմանավորվածությունը (հրադադարի մասին) ... օկուպանտները խախտել են պայմանավորվածությունը՝ կրակ բացելով Գազայի հատվածի մեկից ավելի վայրերում, ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը :
Նրա խոսքով՝ իսրայելցիները չեն պահպանում համաձայնագրի դրույթները՝ կապված բեռնատարների մուտքի հետ։
«Եթե օկուպանտները հանձն չառնեն Գազայի հատվածի հյուսիսային հատվածին օգնություն տրամադրելուն, դա կվտանգի ամբողջ համաձայնագիրը»,-ասել է ալ-Նունուն:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական հետախուզությունը ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին գիտեր էսկալացիայից մեկ տարի առաջ
- Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել
- Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը