Լարսում երթևեկությունը վերականգնվել է
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթեւեկությունը։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկություն է տարածում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Թունելներում կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկատվության մեջ։
ՀՀ Փրկարար ծառայության հաղորդմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հարակից հրապարակումներ`
- Երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք. Լարսից հայկական բեռնատարները հետ վերադառնալու մասին
- Լարսը փակ է բեռնատարների համար
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար