Կիմ Չեն Ընը արբանյակից հետևել է ԱՄՆ ռազմաբազաներին
Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի կողմից ուղեծիր արձակված լրտեսական արբանյակից դիտարկել է ԱՄՆ ռազմակայանները։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան տեսել է Խաղաղ օվկիանոսի Գուամի հատվածի երկնքում արված ամերիկյան Անդերսենի ռազմաօդային բազայի, Ապրա Հարբորի և ԱՄՆ այլ խոշոր ռազմակայանների օդային լուսանկարները։
Մինչ այդ պաշտպանության նախարար Մինորու Կիհարան հայտնել էր Երկրի ուղեծրում անհայտ օբյեկտի հայտնաբերման մասին, որը կարող է լինել ԿԺԴՀ-ի արբանյակը։
Նոյեմբերի 22-ին Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդել է ԿԺԴՀ-ի Mulligyong-1 կոչվող հետախուզական արբանյակի հաջող արձակման մասին, որը դուրս է բերվել ուղեծիր: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շնորհավորել է այս նախագծին մասնակցած գիտնականներին, ինժեներներին և աշխատակիցներին։
Հարավային Կորեայի հետախուզությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան հազիվ թե միջուկային փորձարկումներ անի կամ նոր հետախուզական արբանյակներ արձակի մինչև այս տարվա վերջ, բայց այն կարող է անել 2024 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել ամերիկյան ինքնաթիռի ներխուժումից հետո
- Հյուսիսային Կորեան արդեն երկու օր է չի պատասխանում Հարավային Կորեայից ռազմական գծով արված զանգերին
- Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով