Հյուսիսային Մակեդոնիան որոշել է բացել երկինքը Լավրովի ինքնաթիռի համար
Հյուսիսային Մակեդոնիան նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը կհանի Ռուսաստանի Դաշնությունից թռիչքների արգելքը։ Այս ընթացքում Սկոպյեում կկայանա ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
«ՆԱՏՕ-ի անդամ Հյուսիսային Մակեդոնիան ուրբաթ օրը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կարճ ժամանակով կհանի Ռուսաստանից թռիչքների արգելքը՝ թույլ տալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մասնակցել միջազգային համաժողովին»,- նշված է գործակալության նյութում։
Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարարը կողմ էր արտահայտվել իր ռուս գործընկերոջ ժամանմանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա «այս որոշումը ճիշտ է համարում»։
Վեստի.ռու-ն գրում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ կազմակերպության անդամները պետք է որոշեն հաջորդ տարվա երկրի նախագահին: Էստոնիան առաջադրել է իր թեկնածությունը, սակայն դեմ են արտահայտվել Ռուսաստանն ու Բելառուսը