Հնդկաստանի վարչապետը թռել է Tejas կործանիչով
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թռել է հնդկական արտադրության Tejas թեթև կործանիչով։
Թռիչքը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքում։ Tejas-ը մեկ նստատեղով կործանիչ է, սակայն Մոդին թռել է երկու նստատեղով ուսումնական ինքնաթիռով:
«Tejas-ի թռիչքը հաջող էր: Այս փորձը աներևակայելի հարստացրեց ինձ և մեծացրեց իմ վստահությունը մեր երկրի հնարավորությունների նկատմամբ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը X սոցիալական ցանցի իր էջում :
Tejas կործանիչը արտադրվում է հնդկական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության կողմից։ Դրա վրա աշխատանքները շարունակվում են 1980-ականներից։ 2015 թվականին որոշվել է կործանիչը շահագործման հանձնել Հնդկաստանի ռազմաօդային ուժերին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Tejas Mk2 կործանիչի նոր մոդիֆիկացիայի վրա։
HAL-ն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը բանակցություններ է վարում առնվազն չորս երկրների հետ՝ Tejas մատակարարելու համար: Մալազիան, Եգիպտոսը, Արգենտինան և Բոտսվանան հետաքրքրություն են ցուցաբերել հնդկական մարտական ինքնաթիռների ձեռքբերմամբ։ Տեղական լրատվամիջոցներն այս համատեքստում հիշատակեցին նաև Ավստրալիան, Ինդոնեզիան և Ֆիլիպինները:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի
- Խոստումնալից տարբերակ է, եթե լինի ակտիվ կապ զինուժի և արտադրողի միջև. Փորձագետը՝ Հնդկաստանից զենքի ձեռքբերման մասին
- Հնդիկ փորձագետը ներկայացնում է, թե ինչու զենքի որոնումներում Երևանի ընտրությունը կանգ առավ Հնդկաստանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է