«Հրապարակ». Ադրբեջանը Արցախում «զրոյից կառուցում է» ինը քաղաք և ութ գյուղ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։ Այս մասին Բաքվում կայացած Կենտրանական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, «օկուպացիայից ազատագրված տարածքներում իրենք զրոյից կառուցում են նոր քաղաքներ և գյուղեր». «Սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ: «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց «պապենական հողերը» (չակերտները՝ Հրապարակ-ի)»:
Ալիևը կրկնել է նախկինում հնչեցված իր խոստումն այն մասին, որ մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանվածներ կվերադառնան իրենց տները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հոսանքի կարճաժամկետ անջատումն առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի
- «Հրապարակ». Հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին
- «Փաստ». Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են ու ցայսօր չեն բացվել
- «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը
- «Հրապարակ». ՄԱԿ-ի ներկայացուցիչը հրաժարվել է խոսել քաղբանտարկյալների մասին
- «Փաստ». Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին
- «Հրապարակ». Հնարավոր է նախկինում ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը համալրի ՔՊ-ի շարքերը
- «Հրապարակ». ՔՊ-ին հաջողվել է ինքնաբացարկի դիմում պարտադրել ՔՊ-ական ավագանու անդամ Մարգարիտա Աբգարյանին