ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում հայտնվել են իսրայելական կրակի տակ
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) պարեկային մեքենան իսրայելական բանակի կողմից գնդակոծվել է Այտրունի սահմանային շրջանում։ Այդ մասին Telegram ալիքում հայտնել է UNIFIL-ի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։
«Լիբանանի հարավում իսրայելական բանակը գնդակոծել է խաղաղապահների պարեկային խումբը: Կրակը բացվել է տեղական ժամանակով ժամը 12:00-ին Այտրունի շրջանում: խաղաղապահներից չեն վիրավորվել, սակայն նրանց ավտոմեքենան վնասվել է»,-ասել է նա։
Ինչպես նշել է Տենենտին, միջադեպը տեղի է ունեցել լիբանանա-իսրայելական սահմանին հարաբերական անդորրի ժամանակ՝ նոյեմբերի 24-ին Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի մասին հայտարարությունից հետո։
«Այս հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ «Կապույտ սաղավարտները» գործադրում են բոլոր ջանքերը հարավային Լիբանանում լարվածությունը նվազեցնելու և կայունությունը վերականգնելու համար»,-ասել է UNIFIL-ի ներկայացուցիչը և հավելել. «Մենք դատապարտում ենք նման գործողությունները և ընդգծում կողմերի պատասխանատվությունը՝ ապահովելու խաղաղապահ ուժերի պաշտպանությունը»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՄԱԿ-ի ներկայացուցիչը հրաժարվել է խոսել քաղբանտարկյալների մասին
- ՄԱԿ առաքելությունը կրկին Արցախում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան