X-ը հրեաների մասին Մասկի խոսքերի պատճառով կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար. ԶԼՄ
Միլիարդատեր Իլոն Մասկի X սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլար։ Պատճառն այն է, որ որոշ գովազդատուներ հրաժարվել են համագործակցել գործարարի հետ՝ վերջինիս՝ հրեաների մասին արտահայտություններից հետո։ Այս մասին գրում է New York Times-ը։
«X սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլար գովազդային եկամուտ այն բանից հետո, երբ տասնյակ խոշոր ապրանքանիշեր դադարեցրել են համագործակցությունը դրա հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ թերթը հղում է անում ընկերության ներքին փաստաթղթին, որտեղ ասվում է, որ համագործակցությունը կարող է դադարեցնել մինչև 200 ընկերություն։ Ըստ սոցցանցի վաճառքի բաժնի, եթե գովազդատուները չվերադառնան, ապա մինչև տարեվերջ վնասները կարող են կազմել նշված չափը։
Մասկը նախկինում քննադատվել էր իբր հակասեմիտական մեկնաբանության համար՝ X սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հրապարակման տակ: Նա գրել էր, որ հրեաները «ատելություն են տարածում սպիտակամորթների նկատմամբ», սակայն խնդրել է նրանց հետ նույն կերպ չվարվել, իսկ Մասկն այդ թեզն անվանել էր «ճշմարիտ»։ Գործարարի հայտարարությունից հետո մի շարք խոշոր ընկերություններ (օրինակ՝ Walt Disney, Apple և Sony Pictures) դադարեցրել էին գովազդը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան