Պետդումայում առաջարկել են օրենք ընդունել ռուս ժողովրդի մասին
Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաևը կարծում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանում օրենք ընդունել ռուս ժողովրդի մասին։ Նրա խոսքերը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Պատգամավորը նշեց, որ Ռուսաստանում շատ ազգեր կան, բայց կա միայն մեկ ժողովուրդ՝ ռուսը։ Ըստ նրա՝ ռուս ժողովրդին այսօր կարելի է անվանել սլավոններին և Դաղստանի, Թաթարստանի, Չեչնիայի, Բաշկիրիայի, Ուդմուրտիայի, Յակուտիայի բազմազգ ժողովուրդներին։
Խամզաևը նաև կոչ է արել «Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովուրդ» արտահայտությունը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության ռուս ժողովուրդ» արտահայտությունով։
Նա հավելել է, որ ժողովուրդը միշտ բնութագրվել է իր լեզվով:
Հարակից հրապարակումներ`
- Միշուստին. Հայաստանի քաղաքացիները կկարողանան պարզեցված ձևով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում
- Ռուսաստանում ցանկանում են ամբողջությամբ արգելել վեյփերի վաճառքը
- Ռուսաստանում վարկային պարտավորությունները չկատարողների թիվը հասել է 14,4 միլիոնի