2-3 ամիս հետո կարող ենք հատել անդառնալիության կետը բուն ՀՀ ունենալու հետ կապված. Ադրբեջանագետ
«Զանգ» շարժումը Մաշտոցի պուրակից սկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային ակցիաները։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ կան լուրջ ռիսկեր, որ 2-3 ամիս հետո կարող են հատել անդառնալիության կետը բուն ՀՀ ունենալու հետ կապված։ Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Արցախի հարցը փակված է, թիրախում Հայաստանն է»։
«Մշակվում է այդ կոնցեպտը։ Իհարկե, Հայաստանի հանդեպ տարածքային հավականությունները նոր չեն, բայց առաջին անգամ Ադրբեջանում պետական մակարդակով մեր երկիրը սկսվում է կոչվել «Արևմտյան Ադրբեջան»։ Հենց այսօր Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Սյունիքի շրջանը ներկայացնում է որպես հին ադրբեջանական հող։ Մեկ-երկու գործողությամբ չեն բավարավելու, հստակ մշակված գործողությունների ծրագիր է մի քանի նպատակներով. հնարավոր ագրեսիվ գործողություններ, մյուսը՝ հստակ պատրաստված մարդկանց մուտք Հայաստան, որոնք անկայունություն կհրահրեն։ Այսինքն, կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առաջ», - ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Նա մտավախություն ունի, որ Ադրբեջանը 2-3 ամիս հետո կարող է գնալ գործողությունների Հայաստանն Իրանին, Վրաստանին կապող ուղիների շրջանակներում, որն իրականում բլոկադայի մեջ է դնելու Հայաստանը. «Այսինքն կկիրառվի մոտավորապես այն սցենարը, ինչ տեղի ունեցավ Արցախի նկատմամբ։ Եթե Արցախում մարդիկ տեղ ունեին գալու, մենք տեղ չունենք գնալու։ Սա մեր վերջին հանգրվանն է։ Կամ կանգնում ենք, փորձում պաշտպանել մեր հանգրվանը, կամ ամեն մեկը իր գլխի ճարն է տեսնելու ու փորձելու է ինչ-որ երկրում իր համար ապաստան գտնի»։
Տ.Հայրապետյանը նշեց, որ այսօր հենց դրա համար են փողոց դուրս եկել, որի նպատակը քաղաքական անհնազանդության ակցիաներն են, որոնք պետք է բերեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, որովհետև նա որևէ կերպ կոմպետենտ և ունակ չէ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, տարածքների անձեռնմխելիությունը։
Շարժման մասնակիցներն իրազեկման երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ իրենց հետ տանելով փոքրիկ վրան, որը ծառայում է որպես պաստառ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին