«Փաստ». Հոսանքի կարճաժամկետ անջատումն առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի: Նա մասնավորաբար նշել էր, թե «Հայաստանում հոսանքի հետ կապված խնդիր կա», նաև հավելել, որ իր աշխատասենյակում «լույսերն անընդհատ թարթում են»:
Հոսանքազրկման հետ կապված կապ հաստատեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ հասկանալու անջատման պատճառը: «Անջատումը պայմանավորված էր ոչ թե մեր, այլ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, որի հետևանքով հոսանքազրկվել էին մեր հանրապետության բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ կառավարության շենքը:
Ուստի, ՀԷՑ-ի գործառույթների հետ որևէ կապ չուներ, հետևաբար նաև դուրս էր մեր ընկերության պատասխանատվության շրջանակից», - «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասաց ՀԷՑ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին
- «Փաստ». Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են ու ցայսօր չեն բացվել
- «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը
- «Հրապարակ». ՄԱԿ-ի ներկայացուցիչը հրաժարվել է խոսել քաղբանտարկյալների մասին
- «Փաստ». Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին
- «Հրապարակ». Հնարավոր է նախկինում ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը համալրի ՔՊ-ի շարքերը