Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը
ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստին որոշվել է, որ Ալեքսանդր Պետրակովը շարունակելու է իր աշխատանքը Հայաստանի ազգային հավաքականում:
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն են ստացել հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն է մաղթելՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Խորվաթիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր
- Մենք պատրաստ ենք ցույց տալ մեր լավագույն որակները. Պետրակով
- Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա
- Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց. Պետրակով
- Հայաստան-Ուելս՝ 1։1
- Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը