Հասարակություն 16:25 25/11/2023 Հայաստան

Պատերազմը ստիպեց ստեղծագործել․․․

Էլինա Դոլուխանյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է։ 2019թ․ի նոյեմբերի 9-ին ամուսնացել և տեղափոխվել է արդեն Շուշի քաղաք բնակության։ Երիտասարդ ընտանիքը, մինչև 2020թ․-ի չարաբաստիկ պատերազմն, ապրում էր բնականոն հունով՝ Էլինան աշխատում էր գործավարուհի, իսկ ամուսինը՝ Կարոտ Բաղրյանը, Արցախի ԱԻՆ-ում։ Պատերազմի ժամանակ նրանց որդին նորածին էր, դեռ երկու ամսական էլ չկար, այդ ժամանակ ամուսինը ստացել է թոքերի շրջանում բեկորային վնասվածք, ինչն էլ  հետագայում խոչընդոտել է աշխատանքը շարունակելուն։ Սա միակ դժվարությունը չէր, որ սպասվում էր արցախցի ընտանիքին։ Պատերազմի ընթացքում Էլինա Դոլուխանյանը կորցրեց հարազատ եղբորը՝ Էդգար Դոլուխանյանին,որն անմահացավ Հադրութի մարտերի ժամանակ, ինչպես նաև՝ մորաքրոջ և հորաքրոջ որդիներին։ Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, մարդկային կորստից զատ, կրցրեցին տունը, Հայրենիքը․․․ 2020թ․-ին, երբ Շուշին անցավ թշնամու հսկողության տակ, շուշեցիները ստիպված եղան թողնել ամեն ինչ և հեռանալ։  Տեղահանման ժամանակ Բաղրյանների ընտանիքը եկավ Հայաստան՝ բնակություն հաստատելով Արարատի մարզի Արևաշատ գյուղում։

«Ութ ամիս ապրեցինք Հայաստանում, բայց քանի որ որոնողափրկարական աշխատանքները շարունակվում էին, ամուսինս որպես վարորդ շարունակեց Արցախում աշխատանքը։ Այսինքն՝  Արցախի  Մարտունու շրջանի գյուղի իմ հայրական տանն էինք ապրում։ Հայաստանի հետ կապը չենք կտրել, գնում գալիս էինք։ 2022 թ․-ի հունվարից արդեն հիմնովին տեղափոխվեցինք Արցախ՝ Ստեփանակերտ քաղաք, վարձով էինք բնակվում, ամուսինս անցավ ՊԲ շարքերում ծառայության, ես էլ՝ գրասենյակային աշխատանք էի կատարում»,- panorama.am-ին պատմեց Էլինա Դոլուխանյանը։

Պատերազմից մնացած հոգու ցավը ոչ մի ձև մեղմել չէր լինում։ Էլինան պատմում է, որ մտքերը որոշ չափով ցրելու համար սկսել է ձեռքի աշխատանքներ կատարել։ Գործել է պայուսակներ, մանկական պարագաներ, ծաղիկներ և սկսել վաճառել։ Իսկ ահա Արցախի շրջափակման ժամանակ հատկապես ձեռագործ ծաղիկների պահանջն է մեծ եղել,քանի որ պարզ էր՝ օրվա հաց գտնելն էր անհնարին դարձել, ուր մնաց՝ ծաղիկ։

«Շրջափակումը ծանր հետևանքներ ունեցավ բոլոր առումներով։ Հումք չէի կարողանում ձեռք բերել, Ստեփանակերտում եղած քիչ քանակությունն արագ սպառվեց։ Աշխատանքիս զուգահեռ, ստեղծագործում էի ձեռքիս տակ եղած հումքով։ Պահանջարկը կար, սակայն հումք չկար, որ աշխատեի»,- ասաց արցախցին։

2022թ․-ի արցախցիների տեղահանման ժամանակ,ինչպես բոլոր արցախիները, նրանք ծնողների հետ միասին ևս տեղափոխվեցին Հայաստան, նորից Արմավիրի մարզի իրենց ծանոթի տանն են բնակություն հաստատել։

«Այստեղ, գյուղը, միջավայրը, հարևաններն ,ամեն բան լավ է, մենք հարմարվել ենք, բայց ծնողներս դեռ չեն հարմարվում։ Կորցրեցինք Արցախը, մեր շիրիմները թողեցինք այնտեղ․․․ Այս իրողության հետ երևի թե երբեք էլ չենք համակերպվի»,- պատմեց Էլինա Դոլուխանյանը։

Կարոտ Բաղրյանը մի քանի գյուղ այն կողմ աշխատանք է գտել՝ մետաղական վառարաններ են պատրաստում, բայց մեծ ընտանիքի ծախսերը շատ են, չեն հասցնում։ Փետրվարին սպասում են երկրորդ բալիկի ծնունդին։ Էլինան այս կարգավիճակում աշխատել չի կարող։ Արցախցին ասում է, որ որևէ պետական աջակցություն չեն ստանում։

«Հայրս Արցախյան առաջին պատերազմի զինհաշմանդամ է։Թոշակն էլ դեռ չենք ստացել, նույնիսկ եղբորս՝ որպես պատերազմի ընթացքում զոհվածի ընտանիք, գումարը այս ամսվանը չենք ստացել։ Մեր թղթերի հետ կապված խնդիրներ կան։ Դրամական աջակցության համար դիմել ենք տարբեր տեղեր, բայց մերժում ենք ստացել։ Մերժման պատճառը՝ Արցախի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, մեր մուտքը ՀՀ եղել է ավելի վաղ, քան վերջին դեպքերը։ Դիմել ենք Միգրացիոն ծառայություն, սոցապ նախարարություն, Շուշիի շրջվարչակազմին ենք դիմել, դիմումներ ենք լրացրել, Ստեփանակերտի քաղաքապետից տեղեկանք ենք վերցրել, որ այնտեղ ենք ապրել,այսինքն՝փաստեր ունենք, ամուսինս մեկ ու կես տարի զինծաղայող է աշխատել այնտեղ , ես որպես հղի հաշվառված եմ եղել Ստեփանակերտի հիվանդանոցում, Ստեփանակերտում բնակարանի վարձ ենք ստացել որպես տարհանված ընտանիք։ Չնայած, այս բոլոր հիմքերին, անընդհատ մերժում ենք ստանում։ Դեռ չի ստացվում այս խնդիրը լուծել, օպերատիվ շտաբի հետ էլ չի ստացվում կապվել, քանի որ կառույցը չի գործում, լուծարվել է, էլ տեղ չի մնացել , որ չդիմենք։ Եթե աջակցություն էլ ունենային, որոշ չափով սոցիալական խնդիրները կմեղմվեր»,- ասաց Էլինան։

Փաստաթղթերի լուսանկարները տրամադրել է Էլինա Դոլուխանյանը։

Արցախցի Էլինան այժմ  փորձում է ձեռագործ աշխատանքների միջոցով աջակցել ընտանիքին, բայց հումքի խնդիր ունի։ Առաջիկայում նաև մտադիր է ամանորյա ցուցահաբդեսների մասնակցել, բայց նոր աշխատանքներ ստեղծելու համար հումք է հարկավոր՝ թել, փայտե դեկորներ, երկաթյա շղթաներ և այլն։

«Տոնավաճառներին մասնակցելու փորձ չունեմ։ Հրավերները չեմ մերժել, քանի որ հիմա միայն դրանով կարող եմ գումար վաստակել։ Աշխատանքներս ներկայացնելու, մարդկանց գործերիս ծանոթացնելու համար ուզում եմ և կփորձեմ մասնակցել ցուցահանդեսներին, եթե կարողանամ մինչ այդ հումք գնել և ամանորյա թեմատիկայով ստեղծագործություններ ներկայացնել»։

Այժմ Էլինայի ընտանիքը պատրաստվում է դիմում ներկայացնել ՀՀ փոխվարչապետին՝ հուսալով, որ օպերատիվ շտաբի հետ կապված տվյալների թյուրիմացությունը կշտկվի։

Էլինայի աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}