Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի առանձնատունն աճուրդի է հանվել
Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի առանձնատունը Նոր Օռլեանի Ֆրանսիական թաղամասում աճուրդի է հանվել։ New York Post-ը հայտնում է, որ աճուրդը կկայանա դեկտեմբերին:
kulturomania.ru-ն գրում է, որ Փիթն ու Ջոլին տունը գնել են 2007 թվականին 3,5 միլիոն դոլարով։ Առանձնատանը նկարահանվել է պարոն և տիկին Սմիթները ֆիլմի տեսարաններից մեկը։ 2019 թվականին նախկին ամուսիններն առանձնատունը վաճառել են 6,5 միլիոն դոլարով։ Տան վաճառքը տեղի է ունեցել «Կատրինա» փոթորկից անմիջապես հետո, երբ Փիթը հիմնել էր «Make It Right» հիմնադրամը՝ օգնելու նոր տներ կառուցել ջրհեղեղից իրենց տները կորցրած մարդկանց համար:
Տան նոր տերերը նույնպես շուտով այն վաճառել են 3 մլն դոլարով։ Տարբեր տարիների ընթացքում գույքը պատկանել է տարբեր մարդկանց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին