Ֆրանսիայում բացվել է հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսը
Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքի Մշակութային կենտրոնում կայացել է «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, Ալֆորվիլի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ անցկացվող Հայ գրքի տոնավաճառն այս տարի կրում է «Մշակույթը՝ դիմակայության ասպարեզ» խորագիրը և մեկ շաբաթ շարունակ այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությանը, մշակույթին, գրականությանը և այլ բնագավառներին վերաբերող շուրջ 1200 անուն հայալեզու, ֆրանսալեզու և անգլալեզու գրքեր։ Տոնավաճառի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ և Ֆրանսիայի փարիզյան շրջանի հայկական դպրոցների աշակերտների մասնակցությամբ աշխատաժողովներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան