Երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք. Լարսից հայկական բեռնատարները հետ վերադառնալու մասին
Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ահազանգում է, որ Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով և այլ գյուղմթերքներով բարձված բեռնատարները։
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե Լարսից ետ են վերադարձել, դեռ սահման չեն հասել, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը։
«Կարծում եմ՝ երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք»,- ասաց Ա. Հարությունյանը։
Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Հարակից հրապարակումներ`
- Վատ եղանակի պատճառով ՌԴ-ն փակել է Վերին Լարսը
- Մայրիկի տարեդարձի վարդերը մնացին բեռնախցիկում. Լարսում իրավիճակը վատթարացել է
- Վերին Լարսի անցակետում ավելի քան 700 մեքենա է կուտակվել
- Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար