Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին ավտովթարից բեռնատար է կողաշրջվել, կան տուժածներ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցլ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին.
«Նոյեմբերի 25-ին, ժամը 12։49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» (վարորդներ՝ Մ․ Ս․, ծնված 1983 թ․, Գ․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշի ավտոմեքենաները, «ZIL» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1995 թ․) և «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների բեռնատարները։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդ Մ․ Ս․-ին և ուղևոր Գ․ Պ․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,-ասվում է տարածված տեղեկագրում։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու(Տեսանյութ)
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց
- Փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան