Աշոտյան. ՀՀ իշխանության «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները
«Գործ ունենք ՝ «ՀԱՊԿ, քեզ եմ ասում, ՌԴ՝ դու լսիր» պրիմիտիվ շուստրիության հետ: Փաշինյանը Հայաստանը դե-ֆակտո հանում է ՀԱՊԿ-ից, անկախ նրանից, թե դե-յուրե մնալու հայտարարություններ են հնչում: Հաշվարկը շատ պարզ է, հունից հանել ՌԴ-ին, այսպես ասած տակից խաղեր տալով և դրդելով նրան ավելի կոշտ արձագանքների: Մոսկվայում այս խաղը բացահայտել են հեշտությամբ և տվյալ պրիմիտիվ խայծը կուլ չեն տվել»,- ասել է Նուբարաշեն» ՔԿՀ–ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով NEWS.am-ին հարցերին:
Նա նաև նշել է. «Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:
Ադրբեջանը շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում, ինչը դժվար չէ Նիկոլի վուլգար պրիմիտիզմի ֆոնին: Ռեվերանսները Մոսկվայի ուղղությամբ Նիկոլի սրացած ատլանտիզմը էլ ավելի ընդգծելու, Հայաստանի դեմ օգտագործելու, ՌԴ նախագահին սիրաշահելու նպատակ ունեն, ինչի արդյունքում Հայաստան-ՌԴ առանց այդ էլ սրված հարաբերություններին կարող է հասցվել անգամ մահացու հարված: Ադրբեջանի համար առաջնային է, օգտվելով Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումից և Հայաստանի պերմանենտ սխալներից, մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը: Փաշինյանի բանակցային դիրքերը և հմտությունները միայն հոռետեսություն են ներշնչում, իսկ երկկողմ բանակցությունները, առանց միջազգային միջնորդների, չեն ունենալու անգամ ֆորմալ երաշխիքներ և վերածվելու են գեոպոլիտիկ խարազմենթի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը ստանում է նաև զավեշտալի բացատրություններ.Արմեն Աշոտյան
- Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, այդ մասին բարձրաձայնում է ԵԽ խոշորագույն քաղաքական ուժը.Գոհար Մելոյան
- Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված
- Որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի. Արմեն Աշոտյան
- Արմեն Աշոտյանը՝ «3 նախագահներ և Նիկոլը» սուպեր-մարտերի նշանակության մասին
- Նիկոլի «խաչմերուկում» աշխարհաքաղաքական պատահարների, բախումների, զոհերի քանակը էլ ավելի է մեծանալու. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան