Բժիշկները հայտնում են, որ ընկուզեղենով նախաճաշն օգտակար է սրտի համար
Ձվերը ընկուզեղենով փոխարինելը նախաճաշն ավելի առողջ կդարձնի սրտի համար: Այս եզրակացությանն են հանգել գերմանացի և իտալացի դիետոլոգները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են Springer կայքում։
Առողջության համար ձվի օգուտների մասին տվյալները հակասական են, որոշ մասնագետներ կարծում են, որ ձվի մեջ պարունակվող խոլեստերինը վնասակար է սրտի համար: Մյուսները պնդում են, որ այս փաստը պետք է հաստատվի լրացուցիչ հետազոտություններով: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ դրան հակառակ, ապացուցված է, որ ընկույզն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Գերմանացի գիտնականները փորձել են պարզել՝ արդյոք նախաճաշին ընկույզների կանոնավոր օգտագործումը օգուտ կբերի՞ օրգանիզմին: Դրա համար նրանք փորձ են անցկացրել կամավորների մասնակցությամբ։ Առաջին խմբի մասնակիցները պետք է միսը փոխարինեին հատիկավոր ձավարեղենով, ձուն՝ ընկույզով, իսկ կարագի փոխարեն օգտագործեին ձիթապտղի յուղ: Առաջին խմբի կամավորները պահպանել են իրենց սովորական սննդակարգը։
Փորձի ավարտին պարզվել է, որ 50 գրամ մսի փոխարինումը 30 գրամ ամբողջական հացահատիկով փոխարինելը կապվում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի 36%-ով կրճատման հետ: Կարագի փոխարեն ձիթապտղի յուղ ուտելը նվազեցրել է դրանց առաջացման հավանականությունը 4%-ով։ Միևնույն ժամանակ, հօգուտ ընկույզների հավկիթից հրաժարվելը նվազեցնում է սրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 17%-ով, իսկ 2-րդ տիպի շաքարախտը 18%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը զգուշացրել է, թե որ սննդային հավելումների օգտագործումից պետք է խուսափել
- Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր պայուսակ կրելու հետևանքների մասին
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
- Բժիշկները պարզել են, որ վերամշակված կարմիր միսը կարող է կապ ունենալ արյան քաղցկեղի հետ