Էդվարդ Միլիտոնյանն երրորդ անգամ ընտրվում է Գրողների միության նախագահ
Կայացավ Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարը: Օրակարգում էր նաև Գրողների միության նախագահի ընտրության հարցը։ Միակ թեկնածուն ՀԳՄ ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանը էր։
Քվեարկության արդյունքում Է.Միլիտոնյանը վերընտրվեց երրորդ անգամ։ Գրողների միությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընտրությանը մասնակցել է Գրողների միության 520 անդամ, նաև առցանց քվեարկություն է եղել, արտասահմանում գտնվող 100-ից ավելի գրողներ են մասնակցել։ Բոլորը կողմ են քվեարկել Է. Միլիտոնյանի թեկնածությանը։
Էդվարդ Միլիտոնյանը Գրողների միության նախագահ է ընտրվել 2013 թվականին, վերընտրվել է 2018 -ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին