Թուրքիայի զինված ուժերը օդային գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի զինված ուժերը օդային գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում՝ խոցելով երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 17 թիրախ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ գործողության մասին հայտնում է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գործողություններն իրականացվել են Իրաքի հյուսիսում գտնվող Գարա, Մետինա, Հաքուրք և Քանդիլ շրջաններում։
«Հյուսիսային Իրաքում օդային գործողության ընթացքում ոչնչացվել է 17 թիրախ, չեզոքացվել են մեծ թվով զինյալներ: Մենք լի ենք վճռականությամբ»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում նավ է խորտակվել
- Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին
- Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ներկայության ժամկետը երկարաձգվել է