Fox. Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ԶՈՒ-ի վրա հարձակումների թիվը հոկտեմբերի 17-ից հետո ավելացել է՝ հասնելով 73-ի
Հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի զինված ուժերը Իրաքում և Սիրիայում հարձակման են ենթարկվել 73 անգամ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Նշվում է, որ այս թիվը ներառում է նաև չորս հարձակում, որոնք կատարվել են նոյեմբերի 23-ին, երբ ԱՄՆ-ում նշվում էր Գոհաբանության օրը։ Դրանցից երկուսը տեղի են ունեցել Սիրիայում, ևս երկուսը` Իրաքի բազաներում: Ընդհանուր առմամբ, Սիրիայում ամերիկյան զորքերը ենթարկվել են 37 հարձակման, իսկ Իրաքում՝ 36։
Շուրջ 900 ամերիկացի զինծառայողներ տեղակայված են Սիրիայի տարածքում, իսկ 2,5 հազարը՝ Իրաքում: Ավելի վաղ, լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը հայտարարել էր, որ Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա հարձակումները չափազանց կարևոր են Իսրայելի ագրեսիան Գազայում դադարեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 6 մարդ Է զոհվել
- Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա հարձակումները
- ԱՄՆ-ը հարվածներ Է հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին
- Իրաքում հրկիզել են Շվեդիայի դեսպանատունը
- ԻՊ-ը ստանձնել է Սիրայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան