Ծաղկաձորում քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ
Նոյեմբերի 25-ին, ժամը 14։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում հողաշերտի փլուզման արդյունքում քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Մ. Մկրտչյան փողոցում կոյուղատար խողովակի անցկացման համար նախատեսված փոսում (մոտ 4 մ) տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացի Ս․ Հ․-ն (ծնված 1962թ․) կիսով չափ հայտնվել է հողաշերտի մեջ (մոտ 1մ)։
Փրկարարները տուժածին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան